News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրատապ օգնություն ստանալու համար  ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում տարածքային սոցիալական աջակցության գործակալություն /բաժին/ պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք:

Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի` առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:

Երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության գումարը կազմում է 25000 ՀՀ դրամ:

Հրատապ օգնությունը տրվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն:

Տպել
Ամենաշատ