News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) Ռուսաստանի քաղաքական նախագիծ կամ առհասարակ քաղաքական միավորում չէ, նախագծի հիմքում տնտեսական ինտեգրումն է։ Այս մասին «Իսիկ Կուլ-2017» տնտեսական ֆորումում հայտարարել է ՌԴառաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Միության ներսում շատերն այդպես էլ չեն հասկանում, թե դա ինչիպիսի՞ միավորում է եւ հակվում են մեզ միության՝ որպես քաղաքական նախագծի մասին իրենց պատկերացումները պարտադրելուն՝ ասելով, թե դա Ռուսաստանի Դաշնության քաղաքական նախագիծն է։ Կարող եմ ասել, որ նախագիծը ծնվել է հիմնականում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնութամբ, եւ դեռ 90-ականների սկզբին նա կողմ էր եվրասիական ինտեգրմանը»,-նշել է նա։

«Ուստի ցանկացած շահարկում այն  բանի շուրջ, թե Ռուսաստանն այն պարտադրում է կամ դրա հիմքում քաղաքական նախագիծ է, ճիշտ չէ, սուտ է։ Նախագծի հիմքում տնտեսական ինտեգրումն է այն նույն ուղղություններով, որոնք զարգացրել է Ղազախստանի նախագահը»,-ընգծել է Շուվալովը։

Փոխվարչապետը խոսել է նաեւ այլ երկրների հետ առեւտրա-տնտեսական հարաբերությունների վերաբերյալ բանակցությունների մասին։  Նրա խոսքով՝ Իրանի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունները «բարդ են» ընթանում, սակայն անհրաժեշտ է հնարավորինս շուտ ավարտել դրանք։ Ըստ նրա՝ ամենաբարդ եւ կարեւոր բանակցություններն են Չինաստանի հետ համաձայնագրի նախապատրաստության հետ կապված՝ Եվրասիական տնտեսական գործընկերության շրջանակում ավելի լայն ձեւաչափով համագործակցելու շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ