News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք հաստատակամ գնում ենք Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման: Այս մասին, օգոստոսի 21-ին, Ծաղկաձորում «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ 2013 թվականի սեպտեմբերի սցենարը կրկնվի եւ Հայաստանը Եվրամիության հետ չստորագրի նոր համաձայնագիրը, վարչապետը պատասխանել է. «Մենք գնում ենք ստորագրման։ Հնարավո՞ր է, որ զարգացումներն այնպիսին լինեն, որ չստորագրվի, այս պահին չեմ տեսնում, բայց դա մի պրոցես է, որը բանակցություններ են, այդ իսկ պատճառով հաստատակամ գնո՞ւմ ենք, թե՞՝ չէ, շատ հաստատակամ գնում ենք»։

Հիշեցնենք, որ ավելի քան երեք տարի Եվրամիության հետ քննարկումներից հետո, 2013 թվականի սեպտեմբերին, Հայաստանը որոշում կայացրեց միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը (ապա նաեւ ԵՏՄ-ին), որի արդյունքում չստորագրվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Տարիներ անց Հայաստանը եւ Եվրամիությունը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրեցին մեկ այլ՝ համապարփակ շրջանակային համաձայնագիր: Ըստ նախնական տեղեկությունների, այս համաձայնագիրը կստորագրվի այս տարվա նոյեմբերին՝ Բրյուսելում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ