News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ստոկհոլմում սկսվել է կոռուպցիոն սկանդալի գործով դատական գործընթացը՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։

Contact.az-ը, վկայակոչելով Reuters-ը, հաղորդում է, որ դատարանի առջեւ կկանգնի  կանադական Bombardier ընկերության շվեդական բաժնի ղեկավար, Ռուսաստանի քաղաքացի Եվգենի Պավլովը՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն գործարքների գործով։

Աղմկահարույց սկանդալը, որտեղ հիշատակվում են ադրբեջանցի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, հասունացել է այս գարնանը։ Խոսքը 2013 թվականին ադրբեջանական երկաթուղիների համար  Ebilock-950 ազդանշանային համակարգի մատակարարման  մասին ՝ 3 մլրդ կրոնի (ավելի քան 333 մլն դոլար)։ Գործին մասնակից է նաեւ Ադրբեջանի պաշտոնյաներից մեկի մասնավոր ընկերությունը, որը 56 մլն դոլարի պայմանագրեր է կնքել։Սարքավորումներն Ադրբեջան են մատակարարվել, իսկ փաստաթղթում  Bombardier-ը սարքավորումները նախ վաճառում էր Multiserv Overseas լոնդոնյան ընկերությանը, որն արդեն Բաքվում  գտնվող Bombardier-ի հետ պայմանագիր էր ստորագրել։ 

Բազմաթիվ մութ գործարքների արդյունքում Ադրբեջանի համար մատակարարման արժեքը թանկացել է գրեթե 5 անգամ, իսկ մրցույթի մյուս մասնակցիներին, որոնք ավելի ձեռնտու գներ էին առաջարկում, արդբեջանցի պաշտոնյաները մերժել են։

Ադրբեջանական կառավարությունից գլխավոր բանակցողը արդեն նախկին տրանսպորտի նախարար Զիա Մամեդովն է եղել։ Ըստ հետաքննության՝ ադրբեջանցի պաշտոնատար անձինք կաշառքներ են ստացել ընկերության շվեդական մասնաճյուղից եւ փոխարենը պայմանագրեր կնքել։ Նշվում է, որ կաշառքների չափը մոտ 77 մլն դոլար է։

Նախկին նախարարին ցուցմունք տալու համար Ստոլհոլմի դատարան կկանչեն, սակայն հնարավոր է նաեւ, որ կձերբակալեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ