News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ցանկացած հատուկ պահպանվող տարածքի, այդ թվում՝ «Խորովի անտառ» արգելոցին ճանապարհներ են անհրաժեշտ։ Այս մասին օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխարհագրագետ Աշոտ Խոյեցյանը։

Նրա խոսքով՝ ոչ ոք չի ասում, թե ասֆալտապատ ճանապարհներ պետք է լինեն։ «Խոսքը հենց հատուկ պահպանվող տարածքների համար նախատեսված ճանապարհների մասին է, արտակարգ պայմաններում շուտափույթ կողմնորոշվելու համար»,-հստակեցրեց Աշոտ Խոյեցյանը։ Ըստ նրա՝ Հայաստանում տարածքները ռացիոնալ օգտագործելու հետ կապված խնդիրներ կան։

Ամբողջ աշխարհը, շարունակեց  Խոյեցյանը, կատակլիզմներ է վերապրում։ «Դժբախտաբար, մեր երկիրը եւս գտնվում է ռիսկի գոտում»,-հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ