Ավստրալիայի կենդանաբանական այգում հազվադեպ հանդիպող սպիտակ կոալա է ծնվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քվինսլենդի կենդանաբանական այգու ներկայացուցիչների խոսքով, անսովոր սպիտակ մաշկով կենդանու գույնի պատճառը ոչ թե ալբինիզմն է, ինչպես կարող էր թվալ առաջին հայացքին, այլ մորից ժառանգած ռեցեսիվ գենը:
Նորածին կենդանուն դեռ անուն չեն տվել, բայց նա հասցրել է դառնալ համացանցի եւ կենդանաբանական այգու այցելուների սիրելին:
Փորձագետները նշում են, որ նման սպիտակ կոալայի համար դժվար կլիներ ողջ մնալ վայրի բնության մեջ: