News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը դատի է տվել թուրքական «Ենի շաֆաք» թերթի սյունակագիր Հայրեթթին Քարամանին, հաղորդում է է t24.com.tr կայքը: 

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայրեթթին Քարամանը օգոստոսի 18-ի համարում իր սյունակը վերնագրել է «Խոզի կաշվից հագուստ դուրս չի գա, գյավուրից էլ՝ բարեկամ»:

Փայլանը այս առնչությամբ դիմել է Ստամբուլի հանրապետական նշանակության գլխավոր դատախազություն՝ Հայրեթթին Քարամանի կողմից ժողովրդին ատելություն եւ թշնամանք հրահրելու եւ ժողովրդի մի մասին նվաստացնելու հիմնավորումներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ