News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանգստյան օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա է եղել Ղրիմում Koktebel Jazz Party երաժշտական փառատոնին։  «360»-ն իմացել է նախագծի հիմնադիր Դմիտրի Կիսիլյովից՝ արդյոք նախագահին դու՞ր է եկել ջազային փառատոնը։ 

Կիսիլյովի խոսքով՝ նախագահի աչքերում հիացմունք կար։ «Իմ կարծիքով, դա լիովին հիմնավորված էր, որովհետեւ ելույթ էին ունենում հայտնի երաժիշտներ»։

Փառատոնին ելույթ են ունեցել նաեւ Հայաստանից երաժիշտները, սակայն հեռավար՝ համացանցի միջոցով։ Թմբկահարը, կոնտրբասիստն ու դաշնակահարը գտնվել են Հայաստանում, իսկ փառատոնում նվագել են սաքսոֆոնահարները։ «Իհարկե, նախագահը հիացած էր։ Դա եւս նրան զարմացրեց։ Ես հասկանում եմ՝ այնտեղ իրենց հոգսերն էլ քիչ չեն, բայց նման բան նա առաջին անգամ էր տեսնում։ Շատ հաճելի էր նրան ու մեր հանրությանը նման հաճույք պատճառելը»,-խոստովանել է Կիսիլյովը։

Նրա խոսքով՝ փառատոնի լսարանը՝ տեսնելով Պուտինին, զարմացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ