News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԴԱՀԿ առանձին ծառայողների կողմից պատշաճ չեն կատարվել օրենքով սահմանված իրենց ծառայողական պարտականությունները, և անհիմն ձգձգվել է կատարողական վարույթի ընթացքը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ստացվել էր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գրությունն առ այն, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 22.05.2016թ. տրված թիվ ԿԴ/0637/02/11 կատարողական թերթի համաձայն՝ պետք է պարտավորեցնել պատասխանող ՍՊԸ-ին՝ վերականգնել հայցվոր ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող՝ դեպի խիճը տանող ճանապարհը և վերացնել ՍՊԸ-ի սեփականատիրական իրավունքի խախտումները: Սակայն պատասխանող ՍՊԸ-ի տնօրենը հայտարարել է, որ չի կարող կատարել կատարողական թերթի պահանջները:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ իրականում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի բաժանմունքի համապատասխան աշխատակիցները չեն կատարել օրենքով սահմանված իրենց ծառայողական պարտականությունները և, խախտելով ՀՀ  դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի 34-րդ հոդվածի պահանջները, ոչ պատշաճ ընթացակարգով, սահմանված ժամկետների խախտումներով, անձնական այլ շահագրգռվածությունից դրդված՝ անհիմն ձգձգել են կատարողական վարույթի ընթացքը, որով էական վնաս է պատճառվել ՍՊ ընկերության իրավունքներին և օրինական շահերին:

Քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ