News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է ուսումնասիրել ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի («Շշի Մելո») գործարանում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ հրապարակումները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

NEWS.am-ը փորձեց միջադեպի վերաբերյալ զրուցել պատգամավորի հետ, սակայն, նա այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց:

shamshyan.com-ը գրել էր, հանցագործ աշխարհի ներկայացուցիչները մտել են Ազգային ժողովի պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի աշխատավայր եւ առաջարկել, որպեսզի պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը: Սակայն, ԱԺ պատգամավորը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքների, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, ով «օրենքով գող» է, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել է նրա գլխին: Ու մինչ «գողականները» կփորձեին գործարանից դուրս գալ, գործարանի աշխատակիցները ծեծել են նրանց:

Տպել
Ամենաշատ