News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


AFP գործակալությունը տեսանյութ է հրապարակել Հոլիվուդի «Փառքի ծառուղում» Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատարստության մասին:

Ինչպես նշում է «Փառքի ծառուղու» պրոդյուսեր Անա Մարտինեսը, Ազնավուրը հարյուրավոր երգեր է կատարել եւ բազմաթիվ մրցանակներ ստացել, եւ նա մինչ օրս ելույթներ է ունենում իր այս տարիքում, ինչը հրաշալի է:

«Մենք՝ հայերս, անսահմանորեն հպարտանում ենք դրանով եւ կիսում մեր ուրախությունն աշխարհի հետ»,-ասել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ Պայծառ Թոմասյանը:

Նշենք, որ Լոս Անջելեսում Ազնավուրը օգոստոսի 24-ին կմասնակցի իր պատվին «Փառքի ծառուղում» աստղի բացման պաշտոնական արարողությանը: Նա արդեն ժամանել է Լոս Անջելես:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ