News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի խորհրդական Ա. Գեւորգյանը գրություն է ուղարկել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանին՝ ի պատասխան նրա դիմումի՝ հանրային տրանսպորտում հնչող երաժշտության մասին: Նա տեղեկացրել է, որ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից ուղեւորափոխադրումներ իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտների տնօրեններին հանձնարարվել է վարորդական անձնակազմին հրահանգավորել տրանսպորտային միջոցներում բացառել երաժշտություն միացնելու դեպքերը:

«Համաձայն Երեւանի քաղաքապետի խորհրդական՝ աշխատակազմի տրանսպորտի վարչության համակարգող Ա. Գեւորգյանի կողմից ներկայացված տեղեկատվության՝ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից ուղեւորափոխադրումներ իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտների տնօրեններին հանձնարարվել է վարորդական անձնակազմին հրահանգավորել տրանսպորտային միջոցներում բացառել երաժշտություն միացնելու դեպքերը: Այդ նպատակով վերը նշված ընկերության աշխատակիցների կողմից, օրվա տարբեր ժամերին երթուղիներում պարբերաբար իրականացվում են ստուգայցեր»,-ասվում է Արայիկ Հարությունյանին ուղարկված գրության մեջ:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքում այս առնչությամբ գրել է. «Օրենքը սկսեց աշխատել։ Այսօր ստացված պատասխանն ավելի քան գոհացուցիչ է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ