News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 25-ից Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա- Նար Դոսի փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց եւ Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություներ:

Փոփոխությունների արդյունքում` Արցախի պողոտայի վրա՝ խաչմերուկի հատվածում՝ Տիգրան Մեծի պողոտայի կողմից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկ մոտեցող ուղղության տեղամասում, հանդիպակաց երթեւեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի եւս մեկ՝ 4-րդ երթեւեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը եւ դեպի Ռոստովյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթեւեկող տրանսպորտային միջոցներին:

Իսկ Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Նար Դոսի փողոց եւ Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց խաչմերուկների հատվածներում՝ Տիգրան Մեծի պողոտայի վրա նշված փոփոխությունը կկատարվի խաչմերուկի երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը եւ ձախ շրջադարձերը համապատասխանաբար դեպի Զավարյան, Նար Դոսի եւ Գլինկայի փողոցներ կկատարվեն առանձնացված 4-րդ գոտիներից:

Տպել
Ամենաշատ