News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան ավարտել է ամերիկյան Գուամ կղզուն հարված հասցնելու նախապատրաստությունը եւ այն կիրականացնի, եթե ԱՄՆ-ն իրեն խելամիտ չպահի: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի գործերի ժամանակավոր հավատարմատար Զին Չժոն Հեփը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ինչպես գիտեք, Գուամի վրա հարվածի նախապատրաստությունը մենք ավարտել ենք: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ԱՄՆ-ն իրեն խելամիտ կպահի՞: Եթե այդպես չվարվի, ապա ամբողջ աշխարհի առջեւ Կորեական թերակղզում հերթական խայտառակությանը կարժանանա»,- հայտարարել է Զին Չժոն Հեփը:

Նա հայտարարել է, որ Փհենյանը հետեւում է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժություններին եւ սադրանքի դեպքում պատրաստ է նախազգուշացնող հարված հասցնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ