News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միություն Թուրքիայի մտնելու դեպքում Հայաստանը քաղաքական եւ տնտեսական առավելություն կստանա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ եթե ԵՏՄ հետ Թուրքիայի կողմից մաքսային միության համաձայնագրի ստորագրումը իրականություն դառնա, սա Հայաստանի համար շատ բարենպաստ կլինի: «Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ երկիր, էական ազդեցություն ունի նոր համաձայնագրերի կնքման հետ կապված որոշումների ընդունման վրա: Թուրքիայի եւ ԵՏՄ միջեւ մաքսային միության համաձայնագրի ստորագրման եւ հետագա համագործակցության հարցում Հայաստանի ձայնը քաղաքական տեսակետից վճռորոշ կլինի: Շատ լավ կլինի, եթե Թուրքիան ԵՏՄ-ին միանալու ցանկություն հայտնի: Այդ դեպքում Հայաստանի քաղաքական դերը կմեծանա: Անհրաժեշտ է ողջունել Թուրքիայի նման դիրքորոշումը»,- ընդգծեց Վահագն Խաչատրյանը:

Երկրորդ, շարունակեց տնտեսագետը, շատերն են խոսում այն մասին, որ նման պայմաններում Հայաստանի տնտեսությունը ոչ ձեռնտու դիրքում կհայտնվի, սակայն չարժի դրանից վախենալ: «ԵՏՄ Թուրքիայի մտնելու դեպքում Հայաստանն առավելություն կստանա նաեւ տնտեսական տեսակետից: Ամենագլխավորը՝ սահմանը կբացվի: Եվ վերջապես տնտեսական խնդիրը կկարգավորվի, որը մինչ այդ գոյություն ուներ՝ մենք ուղղակի սահման չունենք ԵՏՄ անդամ ոչ մի երկրի հետ, հիմա մենք նաեւ այս հնարավորությունը կունենանք»,- հավելեց Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետը հույս հայտնեց, որ Հայաստանի ներկայացուցիչներն իրենց հաշվարկներում խելամտություն կդրսեւորեն եւ այս հարցում համաձայնության կգան: «Քանի որ դրանով կլուծվեն նաեւ շատ այլ քաղաքական հարցեր, որոնց մասին այսօր, հավանաբար, չարժի հրապարակայնորեն խոսել: Այս հարցերը վերաբերում են նաեւ երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանին: Վերջապես՝ Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը չարժի կապել միայն ԵՏՄ հետ. հարցեր կան, որոնք պետք է դառնան ամենօրյա քննարկումների առարկա»,- նշեց Վահագն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունները մշտապես օրակարգում են գտնվում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միության հետ մաքսային համաձայնագիր ստորագրել: «Չխախտելով Եվրամիության հետ համապատատասխան համաձայնագիրը՝ Թուրքիան ցանկանում է ԵՏՄ հետ եւս համագործակցություն հաստատել»,- ճշգրտել է Զեյբեքչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ