News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Վաղը Սոչիում կկայանա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկելու են ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցեր: Օրակարգում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:

Կարեն Կարապետյանն արձակուրդից վերադառնալուց հետո անմիջապես մեկնել է Ծաղկաձոր՝ բազեականների հետ հանդիպման: Վարչապետն իրեն հատուկ ոճով երիտասարդներին հորդորել է ապրել ակտիվ եւ պոզիտիվ եւ չմոռանալ, որ Հայաստանի ապագայի համար նաեւ իրենք են պատասխանատու:

Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը պատախանել է բազեականների հարցերին. ԵՄ-ի հետ սպասվելիք համաձայնագիր, Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծում, նախընտրական ծրագրի կատարում, «Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհից հետո հնարավոր պաշտոնանկություններ. այս հարցերի կողքին վերջին ժամանակների ամենաակտուալ հարցը ֆուտբոլի մասին: 

Մինչ հայ հասարակությունը մեղադրում է իշխանություններին՝ «Խոսրովի անտառի» հրդեհը մարելու համար համապատասխան տեխնիկա չունենալու, անպատրաստ լինելու մեջ, Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները մեկնել են Վրաստան՝ արդեն մի քանի օր Բորժոմիի անտառներում մոլեգնող հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցելու համար: ԱԻՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որ հարեւան Վրաստան է մեկնել 8 հրշեջ մեքենա, պարամեդիկներ, շարժական կառավարման կետ: Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վրաստանն է օգնության խնդրանքով դիմել հայկական կողմին:

Գեղարքունիքի մարզի դատավորների եւ դատախազի մասնակցությամբ աղմկահարույց քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, նույն դատարանի դատավորն ու մարզի դատախազը մեղադրվում են առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ: Ըստ տեղեկությունների՝ 2014թ.-ին ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը վերաորակելու համար Գեղարքունիքի մարզային դատախազը պահանջել էր 4 հազար դոլար, որի մի մասն էլ հետագայում փոխանցել է դատարանի նախագահին եւ դատավորին: Մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Վրաստանում այսօր վաղ առավոտյան Հայաստանի քաղաքացիներ են վթարի ենթարկվել. Քութաիսի մոտակայքում հայկական միկրոավտոբուսը բախվել է տրակտորին: Վթարի հետեւանքով հայկական մեքենայի 6 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ողբերգական դեպք մայրաքաղաքում. ընտանեկան վիճաբանությունից օրեր անց ամուսնուն կախված են հայտնաբերել: Դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան: Ռոստոմի փողոցում փրկարարները հայտնաբերել են 62-ամյա տղամարդուն՝ խորդանոցում կախված: Իրավապահները պարզել են, որ տղամարդն օրեր առաջ վիճել էր կնոջ հետ, որն էլ տնից հեռացել էր:

Շուրջ 100 տարի անց ամերիկացիները հնարավորություն են ունեցել արեւի ամբողջական խավարում տեսնել երկրի 2 ափերից: «Ամերիկյան մեծ խավարմանը» Սպիտակ տանը հետեւել է նաեւ ԱՄՆ նախագահը կնոջ հետ: Պատմական այս իրադարձությանը հետեւել են նաեւ համաշխարհային աստղեր:

Հոլիվուդի «Փառքի ծառուղում» պատրաստվում են Շառլ Ազնավուրի աստղի բացման արարողությանը: Օգոստոսի 24-ին աստղի բացմանը մասնակցելու է նաեւ աշխարհահռչակ շանսոնյեն, որն արդեն ժամանել է Լոս Անջելես:

Դոլարն ու եվրոն թանկացել են, բրիտանական ֆունտը՝ էժանացել: Օգոստոսի 22-ին եվրոյի փոխարժեքը կազմել է 562 դրամ, դոլարինը՝ 478, ռուսական ռուբլունը՝ 8.10, ֆունտինը՝ 614 դրամ:

Վաղը հանրապետությունում կրկին առանց տեղումների եղանակ է սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +36+38 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ