News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիայում ահաբեկչությունների իրագործմանը մասնակցելու մեջ կասկածվողները խոստովանել են, որ ահաբեկիչները Բարսելոնում ավելի մեծածավալ հարձակում էին ծրագրել: Այս մասին հայտնում է El Mundo պարբերականը:

4 գլխավոր կասկածյաներին դատարան բերելուց հետո հայտնի է դարձել, որ իրականացված ահաբեկչությունները ընդամենը գլխավոր սցենարի այլընտրանքն էին, որը մի քանի ամիս նախապատրաստվում էր:

Նախապես ծրագրվում էր հզոր պայթուցիկ սարք գործարկել, որը հայտնի է «Սատանայի մայր» անունով, եւ երբ այս ծրագիրը ձախողվել է, ահաբեկիչները մի շարք ահաբեկչություններ են իագործել ավտոմեքենաների օգտագործմամբ:

Հայտնի է դարձել նաեւ, որ պայթուցիկ սարքի բաղադրամասերի գնումը եւ ահաբեկչությունների նախապատրաստումը իրականացվել են այն միջոցների հաշվին, որոնք ձեռք էին բերվել ոսկերչական զարդերի վաճառքից, առավել հավանական է՝ նախկինում գողացված: Ներկայումս հայտնի է, որ դատախազությունը դատարանին միջնորդել է կասկածյալներից մեկին՝ Մոհամմեդ Հուլի Քեմլյալին արգելափակել, նրա փաստաբանը նրան նախազգուշական միջոցառումներով ազատելու խնդրագիր է ներկայացրել:

Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ Քեմլյալը խոստովանել է, որ հարձակումներ էին ծրագրվել քաղաքի գլխավոր տեսարժան վայրերի շրջանում՝ ներառյալ Հաուդիի ստեղծագործություն Սուրբ Ընտանիքի տաճարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ