News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դագոմիսում փրկարարը կնոջ եւ երեխայի հետ զբոսնելիս տղամարդու եւ կնոջ է փրկել, որոնց գետի հոսանքը քշել էր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ օգոստոսի 22-ին Դագոմիսում փրկարար Վիտալի Օրեխովը կնոջ եւ երեխայի հետ զբոսնում էր գետի ափին: Ափերից մեկի մոտ նրանք նկատել են նստած տղամարդու եւ կնոջ: Ավելի ուշ, երբ Օրեխովները կամուրջով են անցել, բղավոցներ են լսել՝ մարդիկ չէին հասցրել ափից հեռանալ, գետի ջրի մակարդակն արագ բարձրացել էր, եւ նրանց հոսանքը քշել էր:

«Ես ջրում միայն գլուխները տեսա, նրանց հոսանքով 100 մետր նեքեւ էր տարել, որտեղ ջրի հոսքն ավելի արագ էր: Անմիջապես նրանց մոտ վազեցի, ճանապարհին ինչ-որ փայտ վերցրի: Այն կնոջը մեկնեցի, նա բռնեց, եւ ես նրան ջրից դուրս բերեցի: Իսկ տղամարդն արդեն ջրի տակ էր անցնում: Նրան ասում եմ՝ փայտը բռնիր, իսկ նա՝ թե էլ ուժ չունի: Ես հոսանքով մի փոքր ցած իջա եւ նրան ափ հանեցի»,- պատմել է Օրեխովը:

Ավելի ուշ Օրեխովները մեկ անգամ էլ են զույգին հանդիպել, որոնց օգնել էին: Վերապրած հուզումների հետեւանքով կինն անգամ իր փրկարարին չի ճանաչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ