News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռիգայում ՊԱԿ-ի նախկին շենքի մոտ վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերված թունելը կպահպանվի: Այս մասին հայտարարել է Մշակույթի նախարարությանն առընթեր Հուշարձանների պահպանության պետական տեսչության նախագահ Ալմա Կաուրատե Յավան, հայտնում է Regnum-ը՝ վկայակոչելով Mixnews.lv պորտալը:

Նրա պարզաբանմամբ՝ չնայած թունելն իրավաբանորեն պետության կողմից պահպանվող «Քրեական տան» (նախկինում եղել է ՊԱԿ-ի շենքը) տարածքը չէ, սակայն գտնվում է Ռիգայի պատմական կենտրոնի տարածքում: Դրա հետ կապված օբյեկտին արդեն պահպանվող տարածքի կարգավիճակ է տրվել:

Ռիգայի կենտրոնում ջերմային ցանցերի վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում, այպես կոչված, Քրեական տան դիմաց շինարարները գաղտնի թունել են հայտնաբերել: Ենթադրաբար՝ այս ստորգետնյա անցումը նախատեսված էր, որպեսզի արտակարգ դեպքերում ՊԱԿ-ի աշխատակցները կարողանային շենքից հեռանալ: Թունելի բարձրությունը 1,5 մետր է, լայնությունը՝ 70 սմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ