News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իտալիայի Իսկյա կղզում փրկարարները փլվածքների տակից ողջ մնացած 7 եւ 11 տաեկան եղբայրների են հանել, որոնք Կազամիչոլա քաղաքում փլուզված տան ավերակների տակ էին մնացել: Փրկարարներն ասել են, որ ավագ եղբայրը կրտսերին փրկել է՝ նրան քաշելով մահճակալի տակ, նա նաեւ խոզանակի բռնակով հարվածել է բեկորներին, որպեսզի գրավի փրկարարների ուշադրությունը: Երեխաներն ընդհանուր առմամբ փլվածքների տակ են անցկացրել 14 ժամ, հայտնում է Regnum-ը:

4 բալ ուժգնությամբ երկրաշարժը Իսկյայում տեղի է ունեցել օգոստոսի 21-ի երեկոյան: 2 մարդ զոհվել է, 40 մարդ վիրավորվել, 2 հազար մարդուց ավելին առանց տանիքի են մնացել: Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին հրաման է ստորագրել կղզում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ