News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դերասան Ջորջ Քլունիի բարեգործական հիմնադրամը մեկ միլիոն դոլար է հատկացրել «Աղքատության իրավական պաշտպանության հարավային կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությանը (SPLC) ԱՄՆ-ում «ատելության խմբերի» դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»-ն՝ վկայակոչելով կազմակերպության կայքը:

SPLC-ի կայքում նշված է, որ կազմակերպությունը զբաղվում է ծայրահեղական խմբերին, տոլերանտության կրթական ծրագրերին հետեւելով, ինչպես նաեւ իրավաբանական օգնություն է ցուցաբերում ռասիզմից տուժածներին:

«Մենք հպարտանում ենք ԱՄՆ-ում դաժան ծայրահեղականությունը կանխելու Southern Poverty Law Center-ի ջանքերին աջակցելու հնարավորությամբ: Այն, ինչ տեղի ունեցավ Շարլոթսվիլում եւ ինչ տեղի է ունենում ամբողջ երկրի համայնքներում, ատելությանը հավաքական դիմակայություն է պահանջում»,- նշված է Ջերջ Քլունիի եւ նրա կնոջ՝ Ամալ Քլունիի հայտարարության մեջ:

Նշվում է, որ դերասանի հիմնադրամը եւ SPLC-ն կմիավորվեն որպես գործընկերներ, սակայն կազմակերպությունների համատեղ աշխատանքի մանրամասների մասին ավելի ուշ կհայտնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ