News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 21-ին արեւի խավարումից հետո Google-ի որոնման համակարգում կտրուկ աճել է my eyes hurt («իմ աչքերը ցավում են») հարցման տարածվածությունը: Սրան ուշադրություն է դարձրել Next Web պարբերականը, հայտնում է RTVI-ն: 

Հարցումների բարձրակետը գրանցվել է, ըստ ժամանակի արեւելյան գոտու, ժամը 21:00-ին: Այդ պահին տաածվածությունը հասել է առավելագույն ցուցանիշին՝ 100 միավորի: Դրանից անմիջապես հետո հարցումների թիվը սկսել է նվազել եւ հաջորդ օրվա 11:00-ին գործնականում ոչ մի հարցում չի եղել:

Next Web-ը հայտնում է, որ my eyes hurt հարցումների թիվը կտրուկ աճել է գործնականում այն պահին, երբ սկսել է նվազել solar eclipse («արեւի խավարում») հարցումների թիվը: Ըստ որում՝ solar eclipse հարցումների թիվն, այնուամենայնիվ, ավելի մեծ է եղել:

Buzzfeed-ը տեղեկատու է թողարկել նրանց համար, որոնք վախենում են արեւի խավարումը դիտելիս աչքի ցանցաթաղանթը վնասելուց: Ախտանիշների թվում են՝ տեսողության «փրփրակալումը», գույնի աղճատումը, մնացորդային կերպարները, ինչպես նաեւ մեկ կամ 2 աչքերի տեսողության կորուստը:

Արեւի խավարման ժամանակ տեսողությունը չվնասելու համար անհրաժեշտ է հատուկ ակնոց դնել:

Օգոստոսի 21-ին արեւի ամբողջական խավարումը կարողացել են տեսնել ամերիկյան 14 նահանգներում: Այն տեւել է 1-2 րոպե: Հաջորդ անգամ երեույթը կկրկնվի 2019 թվականի հուլիսին: Այդ ժամանակ խավարումը կտեսնեն Խաղաղ օվկիանոսի հարավարեւելյան հատվածում, Չիլիում եւ Արգենտինայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ