News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբույան ասուլիս» հաղորդման ժամանակ ասել է նախարարը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հետեւյալ հարցին՝ «հրդեհներն ապացուցեցին, որ վատ եք պահպանում բնությունը, չե՞ք պատրաստվում հրաժարական տալ»։

«Այս պաշտոնը քաղաքական պաշտոն է եւ բնականաբար որեւէ գործողություն՝ հրաժարական կամ դիմում հեռանալու մասին քաղաքական գործընթաց է։ Այս պաշտոնը զբաղեցնում եմ ՀՅ Դաշնակցություն կուսակցության եւ հանրապետության նախագահի որոշումների հիման վրա եւ բնականաբար որեւէ գործողություն պետք է դիտարկվի նաեւ այդ համատեքստում», - ասել է նախարարը եւ հավելել. «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ երկու պատճառով. առաջին, որ չկա որեւէ գործողություն կամ անգործություն, որը պատճառ կդառնա դրան, երկրորդ՝ ես տեսնում եմ վճռականություն, որ ոլորտում այնքան շատ բարեփոխումներ մենք պետք է իրականացնենք, որ հետագայում նվազագույնի հասցնենք կամ բացառենք նման աղետների վրա գալը»։

Նշենք, որ «Խոսրովի անտառում» օրեր շարունակ մոլեգնող անտառային խոշոր հրդեհից հետո շատերը կոչ էին անում բնապահպանության նախարարին հրաժարական տալ՝ իր պարտականությունները թերի կատարելու հիմնավորմամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ