News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի կենտրոնում քարանետման Gotmar Mela փառատոնի ժամանակ տուժածների ընդհանուր թիվը 462 մարդ է կազմում: Այս մասին հայտնում է India Today պարբերականը:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ 10 մարդ ծանր վնասվածքներ են ստացել, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Երբ փառատոնի մասնակիցները սկսել են ջարդել շտապ օգնության եւ ոստիկանության մեքենաները, իրավապահները ստիպված էին արցունքաբեր գազ կիրառել:

Պարբերականը հայտնում է, որ Gotmar Mela-ի «արյունահեղ» ավանդույթը մի քանի 100 տարվա պատմություն ունի: Ջաան գետի տարբեր ափերին տեղադրված Փանդհերնա եւ Սավարգաոն գյուղերի բնակիչներն ամեն տարի ափին կանգնում են քարերով զինված: Նշվում է, որ պատահել են նաեւ մահվան դեպքեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ