News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 08:43-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սախարովի հրապարակում տեղի է ունեցել ավտավթար՝ կան տուժածներ (ավտոմեքենայում արգելափակված), անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes G500» մակնիշի 35 FG 602 (վարորդ` 36-ամյա Զ. Թ.), «Mercdes ML320» մակնիշի 19 OO 594 (վարորդ` Կ. Ն.), «Mercdes E» մակնիշի 20 UL 421 (վարորդ` 1969 թ. Ս. Գ.), «Լեթս Գոու» տաքսի ծառայությանը պատկանող «Renault» մակնիշի 516 OZ 01 (վարորդ` Ա. Ս.) պետհամարանիշերի ավտոմեքենաները. «Mercedes G500» ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետեւանքով առաջացել է վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 12-ամյա Մ. եւ 12-ամյա Ս. Թ.-երը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Աստվածամայր ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենան, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ եւ տեղում իրականացրել հերթապահություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ