News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի քաղաքացիները կարող են ԱՄՆ-ի վիզա ստանալու համար փաստաթղթերը ներկայացնել ցանկացած այլ երկիր, ԱՄՆ-ի օրենքը դա չի արգելում։ Այս մասին հայտնել է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատունը։

«Ռուսաստանի քաղաքացիները, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիները կարող են վիզա ստանալու համար փաստաթղթերը ներկայացնել աշխարհի ցանկացած երկրում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսություն։ Հյուպատոսության ծառայողն անհատական կարգով վիզաների շուրջ որոշում կկայացնի՝ հետեւելով ամերիկյան օրենսդրությանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախօրեին Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ վիզա ստացողների հերթ էր գոյացել, քանի որ օգոստոսի 22-ը վերջին օրն էր, երբ ԱՄՆ դեսպանատունը վիզա էր տրամադրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ