News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը 14-ամյա պատանու է ձերբակալել՝ ճանապարհի երթեւեկելի հատվածում պարելու համար:

Ձերբակալության առիթ է դարձել տեսանյութը, որում դեռահասը Ջիդե քաղաքում ականջակալներով «Մակարենա» է լսել եւ պարել լուսակրի տակ կանգնած ավտոմեքենաների առջեւ: Հոլովակը մեծ տարածում է գտել արաբական երկրներից սոցցանցերի օգտատերերի շրջանում:

Դեռահասին ձերբակալել են «ոչ պատշաճ պահվածքի» եւ «ճանապարհային երթեւեկությանը խոչընդոտելու» համար: Իրավախախտի անունն ու ազգությունը չի նշվում: Ոստիկանությունում նաեւ չեն նշել, թե ինչ պատիժ է սպառնում տղային, գրում է ՌԻԱ Նովոստին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ