News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել թուրքական զորքերի կազմում Կիպրոսում գործողությունների մասնակցած եւ «Կիպրոսի հերոս» կոչումը ստացած Մուրադ Միհրանի հոգեհանգիստը։

Թուրքական Yenikapihaber կայքի փոխանցմամբ՝ Մուրադ Միհրանի թաղման արարողությունը կազմակերպվել է ամբողջովին զինվորական կարգով, որին մասնակցել են պատվո պահակախմբի զինվորականներ եւ բարձրաստիճան զինվորականներ։

Մուրադ Միհրանի դագաղը եկեղեցի է բերվել պատվո պահակախմբի զինվորների կողմից, որից հետո հայ հոգեւորականները հոգեհանգստի արարողություն են անցկացրել։

Այնուհետ Մուրադ Միհրանի դագաղը տեղափոխել են Բալըքլըի հայկական գերեզմանոց, որտեղ էլ ամփոփել են մարմինը։

64-ամյա Մուրադ Միհրանը 1974-ին մասնակցել է Կիպրոսում թուրքական կողմի գործողություններին եւ ստացել «Կիպրոսի հերոս» կոչումը։ Այնուհետ նա Ստամբուլի «Փակ շուկայում» ոսկու տաղավարներ է բացել եւ մինչ օրս որպես հաջողակ եւ սիրված ոսկերիչ է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ