Արցախում անցած տարվա մայիսին ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանը շուրջ 1 ամսից գանգոսկրի պրոթեզավորման բարդ վիրահատության կենթարկվի:
NEWS.am-ին Հովհաննեսի մայրը՝ տիկին Գայանեն, հայտնեց, որ փաստաթղթերը պատրաստ են եւ սեպտեմբերի վերջին արդեն վիրահատությունը կկատարվի:
Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորվել է 2016 թվականի մայիսի 13-ին, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում: Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Վիրավորի մոտ ուղեղային կոմա էր առկա։
Երկարատեւ համառ պայքարից հետո Հովհաննեսը կարողացավ կամաց-կամաց ոտքի կանգնել:
Նշենք, որ Հովհաննես Պողոսյանը Վանաձորից է, ընտանիքը Երեւանում վարձով է բնակվում: