News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու փաստով:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս. Մ.-ն հաղորդում է տվել, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում 2017 թվականի մայիսի 26-ին նույն հիմնարկի երկու պաշտոնատար անձինք խոշտանգել են իրեն` ապտակել, բռունցքներով հարվածներ հասցրել գլխին եւ մարմնի այլ մասերին: Այդ կերպ ՔԿՀ-ի աշխատակիցներն իրենից պահանջել են խոստովանել չբացահայտված որեւէ հանցագործություն կամ հայտնել որեւէ անձի կողմից հանցագործության կատարման մասին` խոստանալով այդ դեպքում «Արթիկ» ՔԿՀ-ից իրեն տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ս. Մ.-ն Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ հիշյալ պաշտոնատար անձանց կողմից գործադրված բռնությունների հետեւանքով ինքը խոստովանել է իր կողմից չկատարված գողությունը, ինչպես նաեւ կեղծ տեղեկություններ է հաղորդել այլ անձի կողմից հանցագործություն կատարելու մասին, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները խոստումը չեն կատարել եւ իրեն  «Նուբարաշեն» ՔԿՀ չեն տեղափոխել:

Այսպիսով, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի` պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը անհայտ վարորդի կողմից Երևանի...
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Ես միայն մի բան կարեղ եմ ասել՝ ծառայողական քննություն է նշանակված...
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման…
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են...
Ռումինիայի բարձրահարկ շենքում ուժեղ պայթյուն է որոտացել. մեկ մարդ զոհվել է, տասնյակները տարհանվել են
Պայթյունի էպիկենտրոնում գտնվող բնակարանում ապրող կինը մահացել է․․․
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության...
Ամենաշատ