News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» վեցամյա գործընկերության արդյունքը Շիրակի մարզում զգում է արդեն հինգերորդ, իսկ հանրապետությունում՝ 149-րդ ընտանիքը:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սարալանջում բնակվող Սիմոնյանները բնակարանաշինության ծրագրի շահառուներից են: Մինչեւ տարեվերջ, 60-ականներին կառուցված կիսախարխուլ երեք սենյականոցի փոխարեն, ընտանիքը կունենա քարաշեն տուն՝ ընդլայնված մակերեսով. արդեն նաեւ խոհանոցով ու սանհանգույցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորները մասնակցել են Սիմոնյանների տան շինարարությանը:

Մարզին բնորոշ՝ խստաշունչ ձմեռներով ուղեկցվող  տարիների ընթացքում, Սիմոնյանները ստիպված են եղել ապրել  եղանակային պայմաններից քայքայված, կաթացող տանիքի տակ, հին, փայտյա պատուհաններով եւ փտած ու խոնավ հատակով երեք սենյականոցում: Ծրագրի շահառու դարձած ընտանիքը վստահ է, որ դժվարությունները կմնան անցյալում. տխուր հիշողություններին կփոխարինի ապագայի հանդեպ լուսավոր հավատը:

Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագրի հաջողությունը պատահական չէ. դրան նպաստում է գործակցող կողմերի անմիջական մասնակցությունը՝ շինարարական աշխատանքներին: Ընտանիքն զգում է  ոչ միայն  շինարարությունն օր առաջ ավարտելու նպատակով դրսեւորվող ֆիզիկական աջակցություն, այլեւ՝ ապագայի հանդեպ լավատեսությամբ լցվելու հույս:

«Անցած տարի, երբ մեր գյուղում տուն կառուցեցիք, երազում ու չէի հավատում, որ մի օր մեզ հետ էլ հրաշք կկատարվի: Երբեմն ավելի հեշտ է հիմքից տուն կառուցելը, քան հին տունը վերանորոգելը: Այնքան դժվար է  հիվանդ պահել, երեխա մեծացնել՝ առանց տարրական հարմարությունների:  Ճիշտ է՝ շինարարությունն ավարտին է մոտենում, բայց ես դեռ չեմ հավատում, որ դա մեզ հետ է կատարվում: Ասես երազ լինի. առանց ձեր օգնության, մեր ընտանիքն այդպես էլ չէր իմանա, թե ինչ է իսկական տունը»,- ասել է ընտանիքի մայրը, Դիանան:

«Ամեն անգամ, երբ մասնակցում ենք շինարարական աշխատանքների, փորձում եմ զգալ ընտանիքի տրամադրությունը: Կառուցվող տան փոփոխութունն իր արտաքին տեսքով տեսանելի է բոլորին: Ինձ առավելապես հետաքրքրում է մարդկանց հոգու ներսում կատարվող փոփոխությունը. այն հույզերն ու ապրումները, որոնք շատ հաճախ դրսեւորվում են զուսպ, հավաք, միայն աչքերի փայլով կամ լուսավոր ժպիտով: Հենց այդ փոփոխությունն էլ դրական լիցքեր է փոխանցում նրանց՝ թույլ տալով շտկել մեջքը: Ուզում եմ հույսից ծնված այդ վստահությունը տեսնել շատերի ընտանիքում: Հենց դրա համար էլ այստեղ ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հատկապես գյուղերում, ընտանիքի սոցիալական առանց այդ էլ ծանր վիճակն առավել տխուր է դառնում կենցաղային տարրական պայմանների բացակայության պատճառով: Օրվա հացի խնդրին ավելանում է անշուք միջավայրում երեխաներ մեծացնելու խնդիրը: Այս ծրագիրն ընտանիքներին օգնում է կառուցել ոչ միայն ապահով պատեր, այլեւ լավատեսություն՝ ապագայի նկատմամբ: Թոթափելով ամենածանր լուծը, ընտանիքները փորձում են եկամտի միջոց գտնել գյուղում եւ  չլքել իրենց տունը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017 թվականին կատարել է 25 մլն ՀՀ դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 333 մլն ՀՀ դրամի ներդրում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ