News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2017թ. հուլիսի 27-ին ուղարկված գրությամբ տեղեկացրել է, որ 2017թ.-ի հուլիսի 12-ին գրանցել է «Ժառանգության» անդամներ Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Վահագն Ղումաշյանի գանգատները կալանքի՝ որպես խափանման միջոցի, կիրառման իրավաչափության գնահատման վերաբերյալ:

Այս առնչությամբ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2016թ. օգոստոսի 1-ից, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը իրականացնող քննիչի  միջնորդությամբ դատարանին է ներկայացվել  Հ. Խուրշուդյանի, Դ. Սանասարյանի, Ա. Մարտիրոսյանի եւ Վ. Ղումաշյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ՝ 2 ամիս ժամկետով: Դատարանը բավարարել է քննիչի կողմից ներկայացված միջնորդությունները:

Հ. Խուրշուդյանը անազատության մեջ է գտնվել՝ 27 օր, Ա. Մարտիրոսյանը՝ 21 օր եւ, Դ. Սանասարյանը՝ 22 օր, եւ նրանք եւ ազատ են արձակվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, իսկ Վ. Ղումաշյանը 41 օր, եւ ազատ արձակվել նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի միջնորդությամբ:

Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունն ու իրավաչափությունը բողոքարկվել են ՀՀ դատական ատյաններում:

Կալանքը՝ որպես խափաման միջոց կիրառելու համար հիմք է հանդիսացել Դավիթ Սանասարյանին եւ Արմեն Մարտիրոսյանին 2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իսկ Հովսեփ Խուրշուդյանին եւ Վահագն Ղումաշյանին զանգվածային անկարգություններին մասնակցելու համար՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 225-րդ հոդվածի 2-րդ մասերով առաջադրված մեղադրանքները:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ա. Մարիտիրոսյանը, Դ. Սանասարյանը նշված զանգվածային անկարգություններ իրագործելու նպատակով  երթի այլ մասնակիցների հետ միասին, բռնություն գործադրելով՝ քաշքշելով եւ հրելով, ճեղքել են Սարի թաղամաս տանող ճանապարհը արգելափակած՝ ոստիկանության ծառայողներից կազմված շղթան, շարժվել են առաջ  եւ տեղակայվել «Սարի թաղ» կոչվող թաղամասի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի հատվածում: Նրանց ղեկավարմամբ սկսվել են զանգվածային անկարգությունները:

Հովսեփ Խուրշուդյանին եւ Վահագն Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ նկարագրված զանգվածային անկարգություններին մասնակցելու ժամանակ քարեր նետելու

միջոցով ծառայողական պարտականությունները իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ:

Հատկանշական է, որ Վ. Ղումաշյանի նկատմամբ դատարանի կողմից կայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը արտատպվել է մեկ այլ անձի վերաբերյալ կայացված որոշումից, որտեղ նշված է եղել այլ անձի անուն, ազգանուն: Սակայն, դատարանը գտել է, որ որոշման մեջ այլ անձի տվյալների լրացումը որեւէ կերպ չի փոփոխել որոշման էությունն եւ բովանդակությունը:

Գանգատները պատրաստել եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբան-փաստաբաններ Հայկուհի Հարությունյանի, Արաքս Մելքոնյանի, Հասմիկ Հարությունյանի կողմից, փաստաբաններ Սեդա Սաֆարյանի, Ռոբերտ Ռեւազյանի, Գիվի Հովհաննիսյանի հետ համագործակցությամբ:

ՄԻԵԴ ներկայացված գանգատներում առաջին անգամ բարձրացվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը, ըստ որի՝ Դիմումատուների ազատության սահմանափակումն իրացվել է այլ նպատակներով, քան նախատեսում է Կոնվենցիան: Այս հիմքով Դիմումատուները պնդել են նաեւ, որ  խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը՝ անձանց ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը: Դիմումատուները Դատարանին ներկայացրել են այն պնդումը, որ կալանքի միջոցով իրենց ազատազրկումը հանդիսացել է որպես ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ նախաձեռնող խմբերի անդամների նկատմամբ կիրառված «պատիժ»: Այս միջոցով իշխանությունները ջանացել են լռեցնել եւ մեկուսացնել իրենց հավաքների մասնակցության, դրանց առաջնորդումը ստանձնելու հնարավորությունից: Միաժամանակ, այդ կերպ իշխանությունը «պատժի» ազդակ է հնչեցրել բոլոր նրանց համար, ովքեր կհամաձակվեին հետեւել իրենց օրինակին եւ ակտիվություն դրսեւորել: Դիմումատուները իշխանության նման վարքագիծը համեմատել են 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական հավաքների ժամանակ իշխանության կողմից դրսեւորած վարքագծի հետ եւ եզրահանգել, որ ՀՀ Քրեական օրենսգքրի 225-րդ հոդվածի կիրառումը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպել եւ մասնակցել, արդեն փորձված տարբերակ է ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար: Ավելին՝ դիմումատուները հիմանվորել են նաեւ, որ իրենց ազատազրկումը եղել է քաղաքական որոշում եւ որեւէ իրավական հիմք չի ունեցել: Այս պնդումը հիմնավորվել է նաեւ այն փաստերով, որ իշխանությունները կալանքը որպես խափանման միջոց, կիրառելու որոշումը փոխվել է միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջներից հետո:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ