News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի տարածքում, հրդեհի բռնկման պատճառը։ Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Վայոց ձորի մարզի  Արտավան գյուղի խոտածածկ տարածքներում հրդեհը բռնկվել է օգոստոսի 10-ին, ինչը հետագա օրերին տարածվել է՝ ներառելով Սարավանի անտառպետության որոշ տարածքներ։

Դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ, որի արդյունքում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անսարք ավտոմեքենայի շահագործման ժամանակ խլացուցչից արտանետված բոցերի հետեւանքով։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Վայոց Ձորի մարզի Արտավան համայնքի բնակիչը շուրջ մեկ ամիս անսարք վիճակում գտնվող, խոտանված՝ շահագործման ոչ ենթակա «ՎԱԶ 21011» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով գնացել է նույն համայնքի խոտհարքի տարածք։ Վերելք բարձրանալու համար արագություն հավաքելու նպատակով ինտենսիվորեն սեղմել է գազի ոտնակը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի անսարք խլացուցչից արտանետվել են բոցեր, եւ հրդեհ է բռնկվել: Արդյունքում՝ այրվել է «1-ին բրիգադ» կոչվող խոտհարքի տարածքը, ապա հրդեհը տարածվել է՝ ներառելով Զառիթափ համայնքի խոտհարքների մի մասն ու հարակից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի Սարավանի անտառպետության տարածքի 300 հա տարածքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վայոց Ձորի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 297-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն։

Նախաքննությունը շարունակվում է: Նշանակվել են փորձաքննություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ