3 մարդ է զոհվել, եւս երկուսն անհետ կորել են Չինաստանի հատուկ վարչական շրջանում՝ Մակաոյում, որտեղ չորեքշաբթի գրանցվել է ամենահզոր Hato թայֆունը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով South China Morning Post-ը։
Զոհվել է 30-ամյա մի տղամարդ, որը հայտնվել է փլուզված պատի ավերակների տակ, 45-ամյա զբոսաշրջիկ՝ Չինաստանի մայրցամաքային մասից եւ 62-ամյա բնակիչը, որն ընկել է բարձրությունից։
Չորեքշաբթի կեսօրից շրջանում չկա էլեկտրականություն, զբոսաշրջիկներն ու տեղի բնակիչները մտահոգվում են, որ առաջիկա ժամերին ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կարող են ծագել։