News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մինչեւ սեպտեմբերի 30-ը Ucom ընկերության հատուկ առաջարկի շրջանակներում U!TV, U!Net, 3Play, 4Play ծառայությունների բոլոր բաժանորդները կվայելեն համապատասխանաբար 145 հեռուստաալիքներ եւ մինչեւ 100 Մբ/վ արագությամբ ֆիքսված ինտերնետ:

«Արձակուրդից հետո աշխատանքային ռեժիմին անցնելիս հարկավոր է արագ կարողանալ ավարտին հասցնել բոլոր գործնական հարցերը, որոնք հնարավոր է լուծել առցանց: Իսկ դրանից հետո մեր բաժանորդները կարող են ազատել իրենց երեկոն ամբողջ ընտանիքով որեւէ հետաքրքրիր ֆիլմ, հաղորդում կամ սպորտային իրադարձություն դիտելու եւ միամյանց հետ շփվելու համար: Այս հատուկ առաջարկով եւս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր բաժանորդներին ֆիքսված ծառայությունների ոլորտի առաջատարին՝ Ucom-ին նախընտրելու համար», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ինտերնետի 100 Մբ/վ արագությունը հնարավոր կլինի վայելել Ucom-ի մոդեմը համակարգչին լարային տարբերակով (LAN) միացնելու դեպքում, հաշվի առնելով նաեւ օգտագործվող համակարգչի տեխնիկական առանձնահատկությունները:   

Նշենք նաեւ, որ հատուկ առաջարկի շրջանակում հասանելի են բոլոր հեռուստաալիքները՝ բացառությամբ HD եւ մեծահասակների համար նախատեսված հեռուստաալիքների:

Հատուկ առաջարկի շրջանակում Ucom-ի բարձրակարգ հեռուստատեսության բոլոր բաժանորդները կարող են դիտել, օրինակ, National Geographic, Discovery Turbo Extra ճանաչողական ալիքները: Կինոմանների համար հասանելի են Paramount Comedy, Кинопремьера հեռուստաալիքները, սպորտային ալիքները նախընտրողների համար՝ Eurosport-ը եւ Футбол TV-ն: Իսկ Ucom-ի կրտսեր լսարանը կվայելի Boomerang, Рыжий եւ Мульт հեռուստաալիքների հետաքրքիր ու արկածներով հարուստ բովանդակությունը: Մայրիկների համար նախատեսված օգտակար հաղորդումները կլինեն Мама հեռուստաալիքի եթերում, իսկ Доктор-ն էկրաններին կգամի ոչ միայն իրենց առողջությամբ մտահոգված մարդկանց, այլեւ բժիշկներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ