News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ այսօր՝ օգոստոսի 23-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ:

Դատարանը կդիմի փաստաբանների պալատ՝ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Փաստաբան Լուսինե Սահակյանը ցանկանում էր միջնորդություն ներկայացնել, սակայն դատարանը թույլ չէր տալիս՝ նշելով, որ փաստաբանը այս փուլում չի կարող միջնորդություններ ներկայացնել: Այդուհանդերձ, Լուսինե Սահակյանը նշեց, որ միջնորդություններ ներկայացնելու համար հատուկ փուլ նախատեսված չէ, որից հետո ցանկանավ ներկայացնել իր միջնորդությունը: Դատարանը նախ սանկցիա կիրառեց նախազգուշացման տեսքով, այնուհետեւ որոշում կայացրեց դիմել փաստաբանների պա;ատ:

Որոշման հրապարակումից հետո ամբաստանյալների փաստաբանները բոլորը լքեցին նիստերի դահլիճը՝ բոյկոտելով դատական նիստը:

Փաստաբանների խոսքով, դատավոր Արտուշ Գաբրիելյանը խախտում է դատավարական օրենսգիրքը եւ ակնհայտ անօրինական գործողություններ է անում նիստի ընթացքում:

Բանն այն է, որ այսօրվա նիստի ընթացքում Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանի շահերի պաշտպան ներգրավել հանրային պաշտպաններից Արմինե Ֆանյանին, որն այդ գործով պաշտպանում է ամբաստանյալներից Արմեն Բիլյանի շահերը: Արմինե Ֆանյանը դատարանում հայտարարեց, որ ինքը չի ցանկանում պաշտպանել Արեգ Կյուրեղյանի շահերը, քանի որ Արեգն իր պաշտպաններից չի հրաժարվել եւ չի ցանկանում նոր պաշտպան ունենալ:

Նշենք, որ պաշտպանները այդ հիմքով էին ցանկանում դատարանին միջնորդություն ներկայացնել, որն այդպես էլ չկարողացան ներկայացնել, քանի որ դատարանը թույլ չտվեց նրանց խոսել:

Դրանից հետո նրանք լքեցին նիստերի դահլիճը:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հայտարարեց, որ նիստերի դահլիճը լքած բոլոր պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա է կիրառվում՝ Փաստաբանների պալատ դիմելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու պահանով:

Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 27-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ