News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի շատ գյուղերում ու քաղաքներում որոշ դպրոցներ ու փողոցներ կրում են խորհրդային գործիչների անունները, որոնք նման պատվի արժանի չեն։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հոհվհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը։

Նրա կարծիքով՝ շատ անձինք, որոնց պատվին խորհրդային շրջանում անվանակոչվել են Հայաստանի փողոցներն ու դպրոցները, հայ ժողովրդի պատմության մեջ բացասական դեր են կատարել կամ գրեթե ոչինչ չեն արել։

«Ես առաջին հերթին առաջարկում եմ, Նաիրի Զարյանի անունը (խորհրդային շրջանի հայ բանաստեղծ-խմբ) հեռացնել Երեւանի դպրոցներից մեկից։ Եվ անունները, որոնք ես չէի ցանկանա հանդիպել կամ կարդալ պաստառներին, շատ են ու ոչ միայն Երեւանում», - նշեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը՝ ասելով, որ Դիլիջան հանգստավայրային քաղաքում, ինչպես ինքն արտահայտվեց «նորմալ հայի անունը կրող» փողոց չկա։ Իսկ քաղաքում ամենամեծ փողոցը կրում է Կալինինի անունը, որը, Թուխիկյանի խոսքով, մանկապիղծ էր։

Թուխիկյանը, հղում անելով ՀՀ իշխանություններին, նշեց, որ Հայաստանում փողոցների չանվանափոխվելու պատճառը նախագծի թանկարժեք լինելն է եւ հոգնեցուցիչ թղթաբանությունը։ Սակայն նրա կարծիքով այդ ամենը միայն անահամոզիչ արդարացումներ են, եւ երկրում փողոցների անվանափոխությունը ֆինանսական մեծ ծախսեր չի պահանջի։

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որքանո՞վ է այդ հարցը արդիական եւ արդյոք պետք չէ՞ հայ հասարակության ուշադրությունը կենտրոնացնել ավելի ուրջ խնդիրների վրա, տուն-թանգարանի տնօրենը պատասխանեց, որ տվյալ հարցը, իր կարծիքով եւս շատ կարեւոր ու արդիական է, եւ որ վաղ թե ուշ այն պետք է լուծվի։ 

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը հանդես է եկել Երեւանի մի շարք փողոցներ ի պատիվ արցախյան պատերազմի հերոսների անվանափոխելու նախաձեռնությամբ, որոնք կրում են խորհրդային շրջանի հայ գործիչների անունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ