News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի հայտարարել է, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան, որը 2016 թվականի ավարտին խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, պատվիրակությունների փոխանակում կիրականացնեն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Isna-ն։

Գործակալությանը տված հարցազրույցում Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այժմ ավարտվում են Սաուդյան Արաբիայի հետ պատվիրակությունների փոխանակման նախապատրաստությունները։ Պատվիրակությունների անդամները կայցելեն միմյանց դիվանագիտական առաքելություններ։

«Իրանը միշտ ցանկացել է տարածաշրջանում իր հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալ»,-հայտարարել է Զարիֆը՝ խոսելով Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների մասին։ 

Զարիֆի խոսքով՝ դիվանագետներին վիզաներ արդեն տրամադրվել են։ ԱԳ նախարարը հայտարարել է, որ այցելությունները տեղի կունենան հաջից հետո։ Այս տարի հաջը կտեւի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էր Ռիադի կարծիքով՝ Իրանի հետ կապված իրավիճակի սրումը կհանգեցնի նավթի գների թռիչքի
Միջազգային հանրությունը պետք է դիմի Իրանին զսպելու վճռական քայլերի՝ հետագա էսկալացիա թույլ չտալու համար…
Ամիսներ են պետք, որպեսզի Saudi Aramco-ն նորոգի գրոհի ենթարկված օբյեկտները. WSJ
Ամիսներ են անհրաժեշտ սաուդյան նավթային օբյեկտների նորոգման համար...
ԱՄՆ փոխնախագահը սենատորներին հայտնել է Իրանի դեմ հնարավոր միջոցառումների մասին
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը ամերիկացի հանրապետական սենատորների համար փակ ճեպազրույց է անցկացրել…
Էր Ռիադը կներկայացնի նավթամշակման գործարանների վրա հարձակմանն Իրանի մասնակցության ապացույցներ
Կներկայացվի իրանական զենքը, որն օգտագործվել էր հարվածներ հասցնելիս…
Սաուդյան Արաբիան իրավունք է վերապահում իրեն պատասխանել Իրանին
Սաուդյան Արաբիան Եմենից Էր Ռիադի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակումը Իրանի կողմից դրսեւորված ագրեսիայի ակտ է որակել…
Քաղաքագետ․ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ միանգամայն հնարավոր է ուղիղ ռազմական բախում
Անհրաժեշտություն չկա գնահատել երկու երկրների միջեւ պատերազմի հավանականությունը, քանի որ այն արդեն վաղուց է ընթանում․․․
Ամենաշատ