News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Միս Լիբանան-2017» մրցույթի հաղթող Ամանդա Հաննան կոչումից զրկվել է 2016 թվականին նախաձեռնած Իսրայել ուղեւորության պատճառով, հայտնում է The Independent-ը:

Միջոցառման կազմակերպիչները նման որոշում են ընդունել գեղեցկության մրցույթում աղջկա հաղթանակից մեկ շաբաթ հետո: «Նրա այցելությունը խախտում է մեր երկրի օրենքները»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հաննան երկքաղաքացիություն ունի՝ լիբանանականից բացի, նա շվեդական անձնագիր ունի: Հենց այդ փաստաթղթով է անցյալ տարի գիտական նպատակով Իսրայել այցելել:

Հունիսի 1-ին հաղորդվել էր, որ լիբանանյան կինոթատրոններին արգելել են ամերիկյան «Հրաշք կինը» մարտաֆիլմի ցուցադրումը այն պատճառով, որ ֆիլմում գլխավոր դերում նկարահանվել է Իսրայելի քաղաքացի Հալ Հադոթը: Արգելքը սահմանել էր Լիբանանի Էկոնոմիկայի նախարարությունը:

Լիբանանը եւ Իսրայելը տեխնիկապես պատերազմական վիճակում են, չնայած սահմանին 2006 թվականի զինված հակամարտությունից հետո զանգվածային բախումներ չեն գրանցվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ