News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում որոշ փաստաբաններ գործադուլ կսկսեն՝ դատարանի շենք մտնելիս խուզարկության ենթարկվելու համար։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբան Հայկ Ալումյանը։

Փաստաբանը նշեց, որ նման գործողությունները ոչ միայն ապօրինի, այլեւ վիրավորական են։ Նրա խոսքով՝ նա ինքը խուզարկվել է եւ արդյունքում իրեն թույլ չեն տվել դատարանի դահլիճ մտնել։ Ալումյանն ասաց, որ պատճառը այն է, որ ինքը հրաժարվել է հանձնել գրիչը, որը դատական կատարածուները վտանգավոր են համարել շրջապատի համար։ Սակայն կատարածուներն այդքանով չեն սահմանափակվում։

«Կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան վատ ու նվաստացած է իրեն զգում փաստաբանը, երբ նրա պաշտպանյալին դատարանի դահլիճում բռնում են ու նկուղային հարկ տանում, որտեղ նրան ծեծի են ենթարկում, իսկ բղավոցները հասնում են մինչեւ դահլիճ, որտեղ այդ ժամանակ դատական նիստ է ընթանում»,-նշեց Ալումյանը։

Նրա կարծիքով՝  Հայաստանում երբեք նման բան չի եղել , իսկ փաստաբանների վրա այդ աննախադեպ ճնշումը սկսել է գործադրվել 2017 թվականի սկզբից։

Սակայն փաստաբանը նշեց, որ չի պատրաստվում միանալ գործադուլին, այլ դատարան կդիմի՝ փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու մեղադրանքով, ինչը քրեական հանցանք է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ