News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեհաստանի իշխանությունները հետագա 15 տարիներին երկրի բյուջեից լրացուցիչ 55 մլրդ դոլար կհատկացնեն պաշտպանության ոլորտին: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Տոմաշ Շատկովսկին:

«Կառավարությունը հավանության է արժանացրել օրենսդրական փոփոխությունները... նրանք մեզ հետագա 15 տարիների ընթացքում շուրջ 200 մլրդ զլոտի (55 մլրդ դոլար) կհատկացնեն»,- ասել է պաշտոնյան:

Reuters-ի տվյալներով՝ հատկացված միջոցները կուղղվեն գրեթե երկու անգամ բանակի թվի ավելացմանն ու դրա արդիականացմանը:

Ներկայում Լեհաստանը պաշտպանության համար ՀՆԱ-ի 2.01%-ն է ծախսում: Ավելի վաղ կառավարությունը որոշում էր կայացրել մինչեւ 2030 թվականն այս ցուցանիշը 2.5%-ի հասցնելու մասին, գրում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ