News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ապօրինի զենք պահելու մեղադրանքով 1 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Միքայելյանի գործով Վերաքննիչի նիստի ժամանակ այսօր՝ օգոստոսի 23-ին, մեղադրողը բավականին ուշագրավ հայտարարություններ արեց ոստիկանության նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին:

Ամբաստանյալի պաշտպան Երվանդ Վարոսյանի այն հայտարարությունը, թե գործում առկա ապացույցները ոստիկանական ծագման են, ըստ երեւույթին, դուր չեկավ մեղադրող Հակոբ Ենոքյանին:

«Այս խոսքերը հանրության լայն շրջանակի համար ցանկալի են, քանի որ մեր հասարակությունը շարունակում է մնալ ցածր իրավագիտակցության պայմաններում եւ նրանց համար օրենքի նորմերն ավելի ցածր նշանակություն ունեն, քան կոնկրետ ձեւակերպումներով իշխանություններին կամ իշխանության որեւէ ճյուղին արատավորող արտահայտությունները»,- հայտարարեց Հակոբ Ենոքյանը:

Ռեպլիկի կարգով Երվանդ Վարոսյանը հայտարարեց, որ ոստիկանությանը պիտակավորելու որեւէ խնդիր ոչ ոք չունի, քանի որ բոլորին պարզ է, թե ոստիկանությունն ինչով է զբաղված:

«Երբ մենք ասում ենք, որ ոստիկանական ծագման է, ոստիկանությունն այս վարույթում փաստացի կողմ է, մեղադրողն ավելի ճիշտ հասկացավ, հասկացավ այնպես, ինչպես մեր հասարակությունն է հասկանում, ինքն էլ ասաց, որ հասարակության մոտ դրական վերաբերմունք է առաջանում, երբ ոստիկանությանն ես քարկոծում, մի հատ էլ ասում է, որ հասարակությունը ցածր իրավագիտակցություն ունի: Մեր հասարակությունը ցածր իրավագիտակցություն չունի, եթե այդպես է ասում, ուրեմն այդպես է: Մեր հասարակությունն աշխարհի ամենաարդարամիտ հասարակությունն է, եթե մեկին այդ գնահատականը տալիս է, ուրեմն արժանի է դրան»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Պաշտպանի խոսքն ընդհատեց նախագահող դատավորը՝ փորձելով թույլ չտալ շարունակել խոսքը: Այդ ընթացքում բորբոքված սկսեց խոսել դատավոր Մհեր Արղամանյանը:

«Իհարկե, արժանի էին այն մարդիկ, որոնք ոստիկան լինելով մահացան»,- տեղից հայտարարեց Մհեր Արղամանյանը:

Այս խոսքերից հետո Երվանդ Վարոսյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին. «Արմեն Միքայելյանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ է եւ Ձեր կողմից նշվածն ուղիղ կապ ունի «Հիմնադիր խորհրդարանի» հետ, ստեղծված իրավիճակում չեք կարող Դուք անկողմնակալ լինի»:

Մհեր Արղամանյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց միջնորդությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր 2016թ. հուլիսի 27-ին, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել): 20 օր անազատության մեջ մնալուց հետո Արմեն Միքայելյանն ազատ էր արձակվել:

2017թ. մարտին Մալաթիա- Սեբաստիա վարչական իրավասության դատարանն Արմեն Միքայելյանին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 1 տարվա ազատազրկման: Դատարանը որոշում էր կայացրել Միքայելյանին կալանավորել հենց նիստերի դահլիճից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ