News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիբերանվտանգությամբ զբաղվող բրիտանական ընկերությունը Հայաստանում գրասենյակ է բացում:

VST Enterprises միջազգային ընկերությունը Հայաստանում, Հարավային Աֆրիկայում եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գրասենյակներ է բացում, հայտնում է Manchester Evening News-ը:

2012 թվականին ստեղծված ընկերությունը մշակել է VCode տեխնոլոգիան, որը իրական օգտատերերին թույլ է տալիս իրեն նույնականացնել օնլայն գործարքներ կատարելիս:

VCode տեխնոլոգիան կկանխի խնդիրների տարածումը եւ ուղղված է Հոնկոնգում ու Չինաստանում կեղծ ապրանքների մատակարարման դեմ պայքարին, Աֆրիկայի հակամարտային գոտիներում հանքանյութերի արդյունահանման տարածումը բացառելուն եւ ամբողջ մայրցամաքային Եվրոպայում ու Հայաստանում անվտանգ վճարումների համար վիտուալ դրամապանակների տրամադրմանը:

Ընկերությունը ընդլայնման որոշում է ընդունել վերջին ներդրումներից հետո: Ընկերության ղեկավար Լուիս Ջեյմս Դեւիսի խոսքով՝ իր ընկերությունը կորպորացիաների եւ կառավարությունների հետ է աշխատում  այն նպատակով, որ կարգավորի առավել բարդ խնդիրները:

Նշվում է, որ VST Enterprises-ը նոր գրասենյակներում իր ծառայության կառավարման համար մինչեւ 100 աշխատատեղ կստեղծի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ