News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալական Corneliani ապրանքանիշը ներկայացրել է գարուն-ամառ հավաքածուից կոշիկի մոդելներից մեկը: Խոսքը հաստ ներբանով մարզակոշիկի մասին է, հաղորդում է Lenta.ru-ն:

Ապրանքանիշի ներկայացուցիչների խոսքով՝ հատուկ նյութը մաշկին թույլ է տալիս շնչել: Մարզակոշիկը ներկայացված է չորս գույնով՝ ինդիգո, սրճագույն, կապույտ եւ բուրգունդի:

Corneliani ապրանքանիշը հիմնադրվել է իտալական Մանտուայում, 1930 թվականների տղամարդկանց հագուստի դերձակ Ալֆրեդո Կորնելիանիի կողմից: Նա վերարկու եւ անձրեւանոցներ էր կարում: 1958 թվականին Ալֆրեդոյի որդիները՝ Կլաուդիոն եւ Կարլալբերտոն, հոր բիզնեսը տղամարդկանց հագուստ, կոշիկ եւ աքսեսուարներ արտադրող խոշոր ընկերություն են վերածել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ