News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ESPN սպորտային հեռուստաալիքը հաղորդավար Ռոբերտո Լիին հեռացրել է  Վիրջինիայի համալսարանում ֆուտբոլային հանդիպման մեկնաբանումից այն պատճառով, որ նա կոնֆեդերատների բանակի գեներալի անվանակիցն է: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Որոշումը կապված է Վիրջինիայի նահանգի Շարլոթսվիլում տեղի ունեցած անկարգությունների հետ, որտեղ օգոստոսի 12-ին նեոնացիստները տարերային ջահերով երթ էին անցկացրել՝ տեղական իշխանություններից պահանջելով հրաժարվել գեներալ Ռոբերտ Էդվարդ Լիի հուշարձանը հանելուց:

Հեռուստաալիքի հայտարարության մեջ նշված է, որ հեռացումը պայմանավորված է քաղաքում ավելորդ անգամ հակամարտություն չբորբոքելու ցանկությամբ: Ինքը հաղորդավարը իրավիճակը չի մեկնաբանել:

Ռոբերտ Լին սպորտային մեկնաբան է աշխատում 1999 թվականից: Որոշումը տարածվել է բացառապես Շարլոթսվիլում հանդիպումների վրա. հաղորդավարն արդեն պատրաստվում է Յանգսթաունի Պետական համալսարանում ֆուտբոլային հանդիպման մեկնաբանմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ