News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Բասմանի դատարանը մինչեւ հոկտեմբերի 19-ը տնային կալանքի է ենթարկել «Գոգոլ-կենտրոն»-ի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովին: Այս մասին հայտնում է Meduza-ն: 

Սերեբրեննիկովին արգելվել է առանց քննիչի թույլտվության նամակագրությունը, հեռախոսազրույցները եւ փողոց դուրս գալը: Պաշտպանական կողմը խնդրել է նրան թույլ տալ աշխատանքի գնալ:

Ռեժիսորի համար խափանման նման միջոց է միջնորդել քննչական մարմինը: Այն նշել է, որ ռեժիսորը կեցության իրավունք ունի Լատվիայում եւ անշարժ գույք արտասահմանում: Քննչական կոմիտեի ներկայացուցիչների կարծիքով՝ Կիրիլ Սերեբրեննիկովը ազատության մեջ գտնվելով կարող է ազդել վկաների վրա եւ հանցանշանները վերացնել:

Ինքը Սերեբրեննիկովը նշել է, որ իրենից վերցրել են արտասահմանյան անձնագիրը, եւ հավաստիացրել է, որ «քննությունից չի խուսափի»: Նրա խոսքով՝ տնային կալանքը կխանգարի իրեն աշխատել: Պաշտպանական կողմը խնդրել էր նրան 68 մլն ռուբլու գրավով ազատել: «Նոր գրական հանդես» հրատարակչատան ղեկավար Իրինա Պրոխորովան՝ միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի քույրը, պարտավորվել էր ցանկացած գրավ վճարել:

Նիստի ժամանակ դատարանի շենքի պահպանությունն ուժեղացվել էր: Սերեբրեննիկովին աջակցելու էր եկել մոտ 500 մարդ:

Դատարանում Սերեբրեննիկովի համար երաշխավորել է ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը, ռեժիսորներ Ֆյոդր Բոնդարչուկը եւ Ալեքսեյ Գերմանը, հեռուստահաղորդավարներ Իվան Ուրգանտը եւ Անդրեյ Մալախովը, երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, գրող Լյուդմիլա Ուլիցկայան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ