News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պաշտոնական այցով ժամանել է Երեւան (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե Բերդիմուհամեդովի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրան դիմավորել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։

Նշենք, որ Թուրքմենստանի նախագահը Հայաստան է ժամանել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։ Այցի շրջանակներում նախատեսված են Թուրքմենստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Հանրապետության նախագահի նստավայրում հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ԶԼՄ-ների առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ