News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգված լինելով, որ Ախալցխայի Երեւման Ս. խաչ եկեղեցու վերանորոգման ընթացքում եկեղեցու դրսի պատերին եւ ներսի խորանում գտնվող խաչքարերը հանվել են եւ փոխադրվել գավառագիտական թանգարան, Վիրահայոց թեմի միջոցով դիմել է Վրաստանում Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդությանը` եկեղեցու նախնական վիճակն անխաթար պահպանելու խնդրանքով:

Ի պատասխան NEWS.am-ի հարցի, թե ինչպե՞ս են ընթանում Ախալցխայի Երեւման Ս. խաչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները, Ամենայն հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանն ասել է.

«2009 թ. աշնանը Վրաստանի իշխանությունները Ախալցխայի Ռաբաթ թաղամասի վերնամասում գտնվող Երեւման Ս. Խաչ հայ կաթոլիկ եկեղեցին իր տարածքով հանձնել են կաթոլիկ համայնքին` պայմանով, որ խոնարհված եկեղեցին վերանորոգվի: Ասեմ, որ 7-րդ դարից մինչեւ 18-րդ դարի սկիզբը այս եկեղեցին պատկանել է Հայ Առաքելական Եկեղեցուն: Այնուհետեւ եկեղեցին գործածվել է հայ կաթողիկե համայնքի կողմից, քանզի Առաքելական եկեղեցու հետեւորդ հայորդիներ այդ շրջանում չեն բնակվել եւ եկեղեցին փակ է եղել: Նկատի առնելով այն, որ հիշյալ եկեղեցին նաեւ Հայոց Եկեղեցու պատմական ժառանգության մի մասնիկն է, Վիրահայոց թեմի առաջնորդին հավաստիացվել էր, որ նորոգության ընթացքում հայկական ինքնության որեւէ նշան չի ոնչացվի, ընդհակառակը` լավագույնս կպահպանվի:

Օրերս տեղեկացանք, որ եկեղեցու դրսի պատերին եւ ներսի խորանում գտնվող խաչքարերը հանվել են եւ փոխադրվել գավառագիտական թանգարան: Տեղաշարժվել են նաեւ եկեղեցու բակում գտնվող հայկական եւ վրացական արձանագրություններով տապանաքարերը:

Խնդրի առնչությամբ Մայր Աթոռը Վիրահայոց թեմի միջոցով դիմել է Վրաստանում Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդությանը` անխաթար պահպանելու եկեղեցու նախնական վիճակը:

Վստահ ենք, որ Կաթոլիկ Եկեղեցու պատկան իշխանությունների կողմից այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն,  որպեսզի կատարվածն անհանգստություն առաջ չբերի մեր հավատացյալների մոտ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքել է ԼՂ հայերին ՀՀ-ից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մասին տեղեկությունները
Սոցիալական ցանցերի վրացական տիրույթում շրջանառվում են Լեռնային...
Սրանով տրվում է նոր որակի և սերտ համագործակցության մեկնարկը. Արգիշտի Քյարամյանն այցելել է Վրաստան
Կայացել է հանդիպում Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ…
Պապիկյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները
Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր ...
Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց վրաց իշխանություններին դժվարին իրավիճակում Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Նորին Սրբությունը կարևորեց երկու երկրների միջև նման փոխայցերը, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը…
Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն բարձր մակարդակով երկխոսել ռազմավարական հարցերի շուրջ
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերը․․․
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան (ֆոտո)
Այսօր նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի...
Ամենաշատ