News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները 2 տղամարդու են ձերբակալել, որոնք, ենթադրաբար, կապված են մարոկկացի Աբդերռահման Մեշքահի հետ, որը Տուրկուում դանակով հարձակվել էր անցորդների վրա: Այս մասին հայտնում է Helsingin Sanomat-ը:

Տղամարդիկ իրենց մասին հակասական տեղեկություններ են հայտնել: Ֆիննական ծառայությունների փաստաթղթերում նրանք նշված են որպես ալժիրցի, իսկ շվեդական անվտանգության մարմինների դոսյեներում՝ որպես մարոկկացի:

Ավելի վաղ՝ օգոստոսի 22-ին, Տուրկուի դատարանը որոշել է կալանավորել Մեշքահին եւ նրան բանտային հիվանդանոց տեղափոխել: Մարոկկացին իրեն մեղավոր է ճանաչել անցորդների վրա հարձակվելու մեջ, սակայն ժխտել է, որ իր գործողությունները ահաբեկչական բնույթ են ունեցել:

Դանակով զինված Մեշքահը օգոստոսի 18-ին քաղաքի կենտրոնում դանակով հարձակվել է անցորդների վրա: Նրա զոհն են դարձել 2 կին, եւս մի քանի մարդ վնասվածքներ են ստացել: Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են ճանաչել:

Ոստիկանները կրակել են հարձակվողի վրա եւ նրան ոտքից վիրավորել, որից հետո նա ձերբակալվել է: Ավելի ուշ այս հանցագործության քննության շրջանակում իշխանությունները ձերբակալել են Մարոկկոյի եւս 4 հպատակների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ