News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իտալիայի Վիարեջոյի քաղաքապետին թույլ չեն տվել ռեստորանում մնալ, քանի որ նրա արտաքին տեսքը չէր համապատասխանում հաստատության դրես կոդի կանոններին, հայտնում է Kedem.ru-ն: 

Ջորջո դել Գինգարոն ասել է, որ պատրաստվում էր ընկերների հետ ռեստորանում ընթրել, քանի որ հանդիպումը ոչ պաշտոնական բնույթի էր, քաղաքական գործիչն ընտրել է հագուստի ամենաօրյա ոճ՝ շորտեր հագնելով: Հենց ընկերախումբը սեղանի շուրջ է նստել, քաղաքապետին է մոտեցել մատուցողը՝ շփոթված հայտնելով, որ նա չի կարող հաստատությունում մնալ՝ երկար տաբատ չհագնելու պատճառով: Քաղաքական գործիչը տեղյակ չէր արտաքին տեսքի հետ կապված նման խիստ կանոններին, ուստի ստիպված էր ռեստորանից հեռանալ:

Ավելի ուշ նա տեղի ունեցածի մասին պատմել է Facebook-ի իր էջում՝ բաժանորդներին հարցնելով. «Մի՞թե ես այդքան սարսափելի էի հագնված»: Ռեստորանի ներկայացուցիչները քաղաքապետի գրառումը մեկնաբանել են՝ հայտնելով, որ իրենց հաստատությունում դրես կոդն ուժի մեջ է մտնում երեկոյան ժամը 19.00-ից հետո, եւ այս մասին իրենց հաճախորդներին իրազեկում են տեղեկատվական վահանակների վրա: Տարաձայնությունը կարգավորելու համար ռեստորանի աշխատակիցները քաղաքական գործչին մշտական հյուրի քարտ են առաջարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ